Բաժիններ՝

Պարզվել է ատամների առողջության վճռորոշ գործոնը

Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) առողջապահության բնագավառի քաղաքականության հարցերի փորձագետ Բրենդա Հիլթոնը նշել Է այն որոշիչ գործոնը, որն ազդում է բերանի խոռոչի առողջության վրա: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Գիտության զարգացմանն աջակցող ասոցիացիան:

Մասնագետը կարծում է, որ հաճախ բերանի խոռոչի հիգիենայի վրա որոշիչ ազդեցություն է գործում մարդու մերձավոր շրջապատը. նրա ընտանիքը եւ ընկերները: Դա կապված է այն բանի հետ, որ  անհատը հաղորդակից է դառնում նրանց ընդհանուր սովորություններին, որոնք կապված են նաեւ հիգիենայի եւ սննդային հակումների հետ:
Դա վերաբերում է, օրինակ՝ ընկերների շրջանում շաքար պարունակող ըմպելիքներ խմելուն կամ օրական առնվազն երկու անգամ ատամները լվանալուն, որն արմատավորվում է ընտանիքում:

Գիտնականը եւ իր խումբն իրենց եզրակացություններին հանգել են՝ հարցում անելով ավելի քան 200 կանանց, որոնք բնակվում են Բոստոնի բնակելի միավորումում (ԱՄՆ): Այսպիսով հեղինակները գտել են շուրջ հազար անձանց, որոնք զգալի ազդեցություն են գործել միմյանց վրա, այդ թվում նաեւ բերանի խոռոչի հիգիենայի պրակտիկայի առումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728