
«Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինիոյին կառաջարկի նոր պայմանագիր և կգնի նրա համար Գրիզմանին և Լինդելյոֆին

Յուրահատուկ վերաբերմունք «Յուրահատուկի» նկատմամբ:
Գլեյզերներն Էդ Վուդվորդի օգնականի միջոցով տեղեկացրել են Մոուրինիոյին, որ պատրաստ են նրան առաջարկել բարելավված հնգամյա պայմանագիր, ընդ որում, պորտուգալացի մասնագետի տարեկան աշխատավարձը կբարձրանա 2 մլն եվրոյով: Բացի ֆինանսական օգուտից, Գլեյզերները դեմ չեն բավարարել Մոուրինիոյի ցանկությունները և գնել նրա համար Անտուան Գիրզմանին և Վիկտոր Լինդելյոֆին:
The Sun-ը հաղորդում է, որ ամռանը Ժոզեն իրավունք է ունենալու ծախսել 200 մլն եվրո:
Մոուրինիոյի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2020թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը