««Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Լուիս Էնրիկեի հետ, ոչ մի պլան Բ չկա». Պեպ Բարտոմեու
Կատալոնական ակումբի ղեկավարի խոսքերը կստիպեն տխրել Լիոնել Մեսսիին:
«Լուիս Էնրիկեն անհավանական աշխատանք է կատարում, և մենք ուզում ենք երկարաձգել պայմանագիրը նրա հետ: Բայց բանակցությունները տեղի կունենան միայն ապրիլին: Ոչ մի պլան Բ չկա:
Հիմա մենք կենտրոնացած ենք առաջնության խաղերի վրա: Երբ գա ժամանակը, մենք կխոսենք ՊՍԺ-ի դեմ խաղի մասին»,- հայտարարել է ակումբի նախագահ Պեպ Բարտոմեուն:
Լուիս Էնրիկեն գլխավորել է «Բարսելոնան» 2014թ. ամռանը և հենց առաջին մրցաշրջանում ձևակերպել է ոսկե թրեբլ: 1 տարի անց կատալոնացիները հաղթել են գավաթը և Իսպանիայի առաջնությունը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» 0:4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը