Բաժիններ՝

Երևանում քաղաքացիներ են թունավորվել

Փետրվարի 20-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Հալաբյան փողոցի 65 շենքի բնակարաններից մեկից, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 1988 թ. ծնված Հերմինե Հ.-ին, 1993 թ. ծնված Սամվել Հ.-ին և 1986 թ. ծնված Հասմիկ Հ.-ին, իսկ ժամը 1.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նշված հասցեից նույն ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել նաև 2012 թ. ծնված Վաղինակ Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, Հալաբյան փողոցի 65 շենքի թիվ 22 բնակարանում՝ շմոլ գազից:

Փետրվարի 17-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շրջանցիկ թունել թիվ 399 տնից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Նելլի Բ.-ն և 1983 թ. ծնված Գևորգ Ս.-ն:

Փետրվարի 18-ին, ժամը 1.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխվել նաև 2005 թ. ծնված Էդգար Մ.-ն:

Պարզվել է, որ Նելլի Բ.-ն, Գևորգ Ս.-ն և Էդգար Մ.-ն թունավորումը ստացել են փետրվարի 17-ին, ժամը 18.00-ին, նշված տանը գազի վառարանից առաջացած արտահոսքից:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս