
Բաքուն Մոսկվայից 20 անգամ ավելի շատ սպառազինություն է գնել, քան Երևանը. SIPRI

Խաղաղության խնդիրների հետազոտությունների ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը (SIPRI) հերթական զեկույցն է հրապարակել զենքի համաշխարհային առևտրի մասին, որտեղ նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական տեխնիկայի ներմուծման զգալի տարբերությունը, հայտնում է Rusarminfo-ն։
Զեկույցի համաձայն՝ 2012-2016թթ. ադրբեջանական կողմի զենքի գնումները հայկական կողմի համեմատ ավելի շատ են 20 անգամ։
SIPRI-ն նաև նշում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը այն երկրների թվում է ներառված, որոնք մշտապես սպառազինություն են ձեռք բերում Ռուսաստանից։
Միջինը Բաքուն տարեկան գնում է Ռուսաստանում արտադրված ռազմական տեխնիկայի 4%-ը։
Համաձայն հրապարակված տվյալների՝ 2012-2016թթ. ռազմաարդյունաբերական ոլորտում խոշորագույն արտահանողներն են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։