Բաժիններ՝

Իրակլի Ալասանիան որոշել է բիզնեսով զբաղվել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին ղեկավար Իրակլի Ալասանիան, որը 2016թ. հոկտեմբերի 10-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը հայտարարել էր կուսակցությունից իր հեռանալու մասին, որոշել է քաղաքականությունը փոխել Վաշինգտոնում բիզնեսով։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Իր ընտրությունը նա բացատրել էր խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելով։

Այս մասին նա հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ, որտեղ ներկայացրել է կուսակցության նոր նախագահին։

Նրա խոսքով՝ Շալվա Շավգուլիձեն ամենաարժանի թեկնածուն է այդ պաշտոնի համար։
«Վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ խորհրդարանը կդառնա բազմակուսակցական, ու մենք կփոխենք ընտրական համակարգը»,- ասել է Ալասանիան։

Ալասանիան ստեղծել և ղեկավարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 2009թ. հուլիսին։ 2014թ. կուսակցությունը դարձավ ընդդիմություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728