Բաժիններ՝

Հզոր բնական հակաբիոտիկ՝ քրքում և մեղր

Քրքումն ամենատարածված համեմունքներից մեկն է, որն օգտագործվում է նաև որպես բուժիչ մեթոդ։ Fithacker.ru կայքը գրում է, որ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, արդյունավետորեն պայքարում է բորբոքումների և միկրոբների դեմ, օգտակար է լյարդի, սրտի, թոքերի, նյարդային համակարգի, նյութափոխանակության համար։ Քրքումի օգտակար հատկություններն առավել ընդգծելու համար կարող եք այն օգտագործել մեղրի հետ։

Օգտակար բնական միջոցը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ քրքում և 100 գրամ մեղր։ Խառնեք այս երկու բաղադրիչները և պահեք ապակե տարայում։
Մրսածության և գրիպի դեպքում յուրաքանչյուր ժամը մեկ անգամ ընդունեք կես ճաշի գդալ։

Հաջորդ օրը նույն քանակով օգտագործեք երկու ժամը մեկ անգամ, իսկ երրորդ օրը՝ յուրաքաչյուր երեք ժամը մեկ անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս