Գետնաելակով և հանրահայտ ֆրանսիական «Պատիսիեր» կրեմով թխվածք
Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.
1. Կալորիականություն – 794 կկալ
2. Սպիտակուցներ – 12.5 գ
3. Ճարպեր – 35.1 գ
4. Ածխաջրեր – 105.7 գ
Բաղադրիչներ
1. Ալյուր – 170 գ
2. Շաքարավազ – 225 գ
3. Փխրեցուցիչ – 1 թ/գ
4. Կարագ – 125 գ
5. Ձու – 2 հատ
6. Կաթ – 300 մլ
7. Օսլա – 20 գ
8. Վանիլին՝ ըստ ճաշակի
9. Ձվի դեղնուց – 2 հատ
10. Գետնաելակ – 500 գ
11. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Սեղանին լցնել 150 գ ալյուր, 100 գ շաքարավազ, աղ և փխրեցուցիչ: Կենտրոնում փոսիկ անել, այնտեղ ջարդել 1 հատ ձու և պատառաքաղով հարել: Կտորներով ավելացնել սառեցրած կարագը և ձեռքով խմոր հունցել:
2. Պատրաստի խմորը փաթաթել սննդային թաղանթով և 30 րոպե դնել սառնարանում:
3. Ձուն, դեղնուցները և մնացած շաքարավազը հարել ջերմակայուն թասի մեջ՝ մինչև սպիտակելը, մաղել այնտեղ 20 գ ալյուր և օսլա, նորից հարել:
4. Կաթը և վանիլինը հասցնել եռման, վերցնել կրակից և բարակ շիթով խառնելով լցնել ձվային զանգվածի մեջ:
5. Թասը դնել գոլորշու վրա և անընդհատ խառնելով եփել մոտ 7 րոպե՝ մինչև պնդանալը:
6. Պատրաստի կրեմը անցկացնել մաղով և սառեցնել՝ ծածկելով կրեմի երեսն այնպես, որպեսզի թաղանթը ամբողջովին ծածկի այն:
7. Խմորը տարածել կաղապարում: Խմորի հաստությունը պետք է լինի մոտ 5 միլիմետր: Թխել 40 րոպե, 160 աստիճան ջեռոցում:
8. Պատրաստի խմորը հանել կաղապարից և սառեցնել: Վրան 1 սմ կրեմ քսել, ավելացնել ամբողջ գետնաելակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը