Բաժիններ՝

«Լիոնել Մեսսին ավելին է, քան «Բարսելոնան»». Խավիեր Մասկերանո

«Լեոն անփոխարինելի է: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, ֆուտբոլի և «Բարսելոնայի» պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը:

Վերջին տարիներին «Բարսելոնայում» քիչ չեն եղել կարևոր ֆուտբոլիստներ, ովքեր կմնան ակումբի պատմության մեջ: Բայց ես գտնում եմ, որ սխալ է կարծել, որ եթե դու գնաս, ապա ակումբը կտուժի դրանից:

«Բարսելոնան» ավելին է, քան յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Յուրաքանչյուր այլ ֆուտբոլիստ, բայց ոչ Լեոն: Այդպիսին է իրականությունը»,- ասել է Մասկերանոն «Բարսելոնայի» ակումբային լրագրին:

Մեսսին պատմության մեջ «Ոսկե գնդակի» միակ հնգակի մրցանակակիրն է:

2016-17թթ. մրցաշրջանի 33 խաղերում Լիոնել Մեսսին դարձել է 32 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս