
«Ես «Մանչեսթեր Սիթիո՞ւմ». Պեպ Գվարդիոլան ունի իմ հեռախոսահամարը». Մանուել Նոյեր

Գերմանացին երջանիկ է Մյունխենում, բայց ամեն ինչ կարող է փոխել մեկ հեռախոսազանգը:
«Ոչ մի կոնտակտ չի եղել: Բայց Գվարդիոլան ունի իմ հեռախոսահամարը: Ես վերջերս եմ երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ, երջանիկ եմ և գոհ, բայց ինձ հաճելի է, որ այդպիսի շշուկներ են հայտնվում: Բայց Պեպն ինձ չի զանգահարել»,- Նոյերին է մեջբերում Goal-ը:
Transfermarkt-ը 30-ամյա դարպասապահին գնահատում է 45 մլն եվրո:
Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանում Նոյերն անցկացրել է 20 հանդիպում, որոնցից 9-ում գոլ բաց չի թողել: Մրցաշարում Մանուելը բաց է թողել 12 գնդակ:
2016-17թթ. մրցաշրջանի սկզբում «Մանչեսթեր Սիթիի» հիմնական դարպասապահը Կալուդիո Բրավոն էր, բայց մի քանի ձախողումներից հետո նրան փոխարինեց Վիլլի Կաբալիերոն, ում հետ «քաղաքայինները» հաղթել են ԱՊԼ-ում անցկացրած բոլոր 6 խաղերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը