Արմեն Ամիրյանը չպատասխանեց՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ
ՀՀԿ-ին վերջերս անդամակցած և կուսակցության համամասնական ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնող մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ՝ իր համար քաղաքականությամբ զբաղվելը հաճելի նորություն է։
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է քարոզելու ՀՀԿ-ի օգտին, քաղաքացիներին ի՞նչ է ասելու, Ամիրյանը պատասխանեց. «Նոր ծրագրերով, նոր գաղափարներով և այն վստահությամբ, որ փորձում ենք մեր աշխատանքով սերմանել»։
Դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իսկ իր կուսակից ղեկավարը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, համալսարանականներին ասել է, թե չգիտի, ի՞նչ կարծիք ունի Ա.Ամիրյանը, վերջինս պատասխանեց. «Նախընտրական շրջան է, հաճոյանալու համար ամեն բան կարող են ասել»։
Մանրամասները՝ տեսանյութում: