
«Բավարիա»-«Արսենալ». Ի՞նչ կորուստներ ունեն թիմերը

«Մյունխեն արենա» մարզադաշտում այսօր կհանդիպեն «Բավարիան» և «Արսենալը»: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի այս հանդիպումը համարվում է տուրի կենտրոնականը:
Այս թիմերի միջև կայացած նախորդ 10 խաղերից 5-ում ուժեղ են գտնվել գերմանացիները: Լոնդոնյան ակումբը 3 անգամ հաղթել է, իսկ 2 դեպքում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունքը:
Խաղից առաջ 2 ակումբներն էլ ունեն կորուստներ: Մյունխենյան ակումբի կազմում կբացակայեն Բուատենգն ու Ռիբերին, իսկ զինագործների կազմից կբացակայեն Ռեմսին և Կասորլան:
Հանդիպումը սպասարկելու է սերբ Միլորադ Մաժիչը: Ըստ բուքմեյքերների՝ խաղում ֆավորիտը գերմանական ակումբն է: Մյունխենյան ակումբի հաղթանակը գնահատվում է 1.45: Ոչ-ոքիի համար սահմանված է 5 գործակիցը, իսկ լոնդոնյան ակումբի հաղթանակի գործակիցը 7.45 է: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան