
«Իբրահիմովիչը, Պոգբան, Մխիթարյանը խոշոր հանդիպումներ են անցկացրել և կարող են հաղթել տիտղոսներ». Ֆերդինանդ

Վաղը կեսգիշերին Եվրոպա լիգայի շրջանակներում կկայանա «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սենթ-Էտյեն» հանդիպումը: Հանդիպումից առաջ իր սպասելիքներով է կիսվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը:
Ըստ Ֆերդինանդի` մանչեսթերյան ակումբը պատրաստ է խաղին առաջին հերթին՝ ֆուտբոլիստների փորձառության և որակների շնորհիվ: «Իբրահիմովիչը, Պոգբան, Մխիթարյանը խոշոր հանդիպումներ են անցկացրել և կարող են հաղթել տիտղոսներ: Մյուսները ևս: Բոլոր ֆուտբոլիստներն էլ շատ փորձառու են և վստահաբար պատրաստ են խաղին»,- նշել է Ֆերդինանդը:
Սիրարփի Աղաբաբյան