Բաժիններ՝

Քոնոր ՄաքԳրեգորը և Ֆլոյդ Մեյվեյզերը համաձայնեցրել են մարտի ֆինանսական պայմանները

Սա, թերևս, տիեզերքի ամենասպասված մարտն է լինելու: «Պայմանագիրը պաշտոնապես դեռ չի ստորագրվել՝ երրորդ կողմի ուշացման պատճառով: Բայց նրանք եկել են համաձայնության»,- հաղորդել է Քոնոր ՄաքԳրեգորին մոտ կանգնած աղբյուրը:

Երրորդ կողմը, ըստ The Irish Sun-ի տեղեկության, UFC-ի նախագահ Դանա Ուայթն է: Ավելի վաղ վերջինս ՄաքԳրեգորի հետ մենամարտի համար Մեյվեյզերին առաջարկում էր 25 մլն դոլար: ՄաքԳրեգոր-Մեյվեյզեր մենամարտի բյուջեն գնահատվում է 1 մլրդ դոլար:

ՄաքԳրեգորը ժամանակավորապես դադարեցրել է կարիերան և ժամանակ է անցկացնում ընկերուհու հետ: Քոնորը ММА-ի 24 մարտերում տարել է 21 հաղթանակ և կրել է 3 պարտություն: Մեյվեզերի վերջին մենամարտը տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728