
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի գնդակը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Finale Cardiff գնդակը, որով ֆուտբոլիստները կխաղան 2016-17թթ. Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի և եզրափակչի ժամանակ:
«Գնդակի ստեղծման համար դիզայներները ոգեշնչվել են Ուելսի զինանշանից՝ վիշապից: Կելտական առասպելաբանության իշխանության և ուժի խորհրդանիշը մարմնավորում է կիրքը, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերում կրքերը հաստատ թեժ են լինելու»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Նոր գնդակը կօգտագործվի փետրվարի 14-ից սկսած փլեյ-օֆֆի խաղերի ժամանակ, երբ կհանդիպեն «Բենֆիկան» և Դորտմունդի «Բորուսիան», ՊՍԺ-ն և «Բարսելոնան»:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 3-ին, Քարդիֆի Ազգային մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը