Բաժիններ՝

Ալիևը բնակարան է նվիրել ադրբեջանցի սպանված դիվերսանտի ընտանիքին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է ադրբեջանցի սպանված զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի ընտանիքին երեք սենյականոց բնակարան հատկացնել Բաքվի Խատինի շրջանում, հայտնում է Qafqazinfo-ն։

Բացի այդ՝ Գուսարի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Շաիր Ալխազովը հրաման է կայացրել Գուրբանովի անունով Գուսարի փողոցներից մեկն անվանակոչել։ Շրջանի գործադիր իշխանությունը Ադրբեջանի կրթության նախարարություն միջնորդություն է ուղարկել Չինգիզ Գուրբանովի դպրոցը նրա անունով անվանակոչելու համար։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը ադրբեջանցի սպանված զինծառայող Չինգիզ Գուրբանովին հետմահու շնորհել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում։

Դիվերսանտին այդ կոչումը շնորհվել է «մարտական խնդիրների կատարման ժամանակ ցուցաբերած հերոսականության ու Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության առաջ ցուցաբերած արժանիքների համար»։

Գուրբանովը սպանվել էր 2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հետևանքով։

2017թ. փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին էր հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս