Բաժիններ՝

Նյութը, որով թունավորել են Կիմ Չեն Նամին, ցիանիդից ավելի թունավոր է եղել

Նյութը, որով թունավորվել է ԿԺԴՀ-ի առաջնորդի ավագ եղբայր Կիմ Չեն Ընը, շատ ավելի թունավոր է եղել ցիանիդից: Այս մասին հայտնել է Հոնկոնգի «Դունֆան» պորտալը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանությանը:

Փետրվարի 13-ին Մալայզիայի օդանավակայանում մահափորձ է կատարվել Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի ավագ եղբոր դեմ: Մահափորձը կատարվել է նրա՝ Մակաո թռչելուց առաջ, որտեղ ապրում են նրա ընտանիքի անդամները: Տարբեր վարկածներով՝ Կիմ Չեն Նամին կարող էին վիրավորել թունավոր ասեղներով՝ նրա վրա թունավոր հեղուկ շփելով կամ ինչ-որ նյութի մեջ թաթախված տամպոնը դեմքին քսելով:

«Ոստիկանությունը նաեւ հավաստել է, որ թունավոր նյութը, որն օգտագործել են հատուկ գործակալ կանայք,  շատ ավելի թունավոր է եղել, քան ցիանիդը»,- նշում է պորտալը:
Քննիչները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր դեմ մահափորձը կատարել են երկու կանայք, որոնք այնուհետեւ հանցագործության վայրից փախել են  տաքսիով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս