Բաժիններ՝

Ռուսաստանը հնարավոր է համարում «Հարավային հոսք» նախագծի վերսկսումը

«Հարավային հոսք» գազային նախագիծը, որը կասեցվել էր 2014թ., հնարավոր է, նորից կսկսի կյանքի կոչվել, Բուլղարիայի Վառնա քաղաքում բիզնես ֆորումում հայտարարել է Բուլղարայում ՌԴ առևտրի կցորդ Իգոր Իլինգինը։

«Հավանաբար, «Հարավային հոսքը» կիրականացվի»,- Dnevnik պարբերականը մեջբերել է Իլինգինի խոսքերը, որը հիշեցրել է ՌԴ նախագահի խոսքերն այն մասին, որ Մոսկվային անհրաժեշտ են Սոֆիայի «երկաթբետոնե երաշխիքները»՝ տվյալ հարցին անդրադառնալու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում 2014թ. դեկտեմբերին հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է ԵՄ-ի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով դադարեցնել«Հարավային հոսք» գազային նախագիծը՝ դրա փոխարեն նոր գազատար կառուցելով դեպի Թուրքիա («Թուրքական հոսք):
Այն պետք է անցներ Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի տարածքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728