
«Միլանը» 75 մլն ֆունտով պատրաստ է գնել Լուկակուին

«Միլանը» մտադրված է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել ձեռք բերել «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: Իտալական ակումբը պատրաստ է գնել բելգիացուն, ում հրաժարագինը կարող է կազմել մոտ 75 մլն ֆունտ: Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ իր հաճախորդը մտադիր է երկարաձգել պայմանագիրն «Էվերթոնի» հետ:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը