Բաժիններ՝

«Բաքվի և Թբիլիսիի համագործակցությունը ԵՄ-ի հետ նոր հնարավորություններ է բացում». Վրաստանի արտգործնախարար

Ադրբեջանի և Եվրամիության միջև բանակցությունների սկիզբը ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի նախագծի վերաբերյալ, նոր հնարավորություններ է ստեղծում Բաքվի և Թբիլիսիի միջև համագործակցությունների համար, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Ադրբեջանի և Վրաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ երկու երկրների միջև նոր հնարավորությունների հաստատմանն է ծառայում»,- ասել է Ջանելիձեն, որի խոսքերը մեջբերում է «Գրուզիա օնլայնը»։

Նրա կարծիքով՝ դա նոր հնարավորություններ կստեղծի Բաքվի և Թբիլիսիի միջև համագործակցության համար։

Ջանելիձեն հավելել է, որ Թբիլիսին մի շարք առաջարկներ ունի տարածաշրջանի իր գործընկերների համար՝ ուղղված կայունության հաստատմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728