Բաժիններ՝

Իլհամ Ալիևն ու Միխայիլ Ջանելիձեն քննարկել են երկու երկրների համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի արտաքին գերատեսչության մամլո հաղորդագրությանը։
Հաղորդվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի բարիդրացիական-ռազմավարական հարաբերությունները։

«Բացի այդ՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության խորացման հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի մասնակցությունը համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը հարավային տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ, որի մաս է հանդիսանում «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը։

Նշվել է այդ նախագծի կարևորությունը տարածաշրջանի զարգացման համար։
Բացի այդ՝ զրուցակիցները քննարկել են երկու երկրների համագործակցությունը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728