Բաժիններ՝

«Հիվանդն իրեն լավ է զգում». բեռլինյան կլինիկայի վիրաբույժը՝ Վրաստանի պատրիարքի մասին

Բեռլինյան կլինիկայի վիրաբույժ Մարտին Շտրիկի տեղեկություններով՝ Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում։ Այս մասին նա հայտնել է վրացի լրագրողներին վիրահատությունից հետո։

«Վիրահատությունը լավ է անցել։ Հիվանդն իրեն լավ է զգում»,- ասել է Մարտին Շտրիկը։
Տեղեկությունների համաձայն, որը Վրաստանի պատրիարքարանը տարածել է փետրվարի 9-ին, Իլյա Երկրորդը ենթարկվել է կլինիկա-լաբորատոր և գործիքային հետազոտության։
Ստացված տեղեկությունների հիման վրա հաստատվել է միզապարկի բուժման անհրաժեշտությունը վիրահատական մեթոդով։

Վրացի պատրիարքը Բեռլին էր ուղևորվել բուժման նպատակով փետրվարի 2-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս