Բաժիններ՝

World Press Photo-ն Տարվա լուսանկար է ճանաչել Թուրքիայում սպանված ռուս դեսպանի լուսանկարը

Associated Press գործակալության թղթակիցը հաղթել է World Press Photo 2017 մրցույթում Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարդասպանի լուսանկարով։

Ժյուրիի նախագահ Ստյուարտ Ֆրանկլինը թուրք լուսանկարիչ Բուրհան Օզաբիլիջիի լուսանկարն անվանել է «անհավանական դաժան լրատվական լուսանկար»։

World Press Photo կազմակերպությունը գործում է Նիդեռլանդների արքայազնի հովանու ներքո 1955 թվականից։

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել էր: Մարդասպանը վանկարկել էր «Ալլահ աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա չեզոքացվել էր թուրք իրավապահների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս