
«Ես ի՞նչ գործ ունեմ այդ համագործակցության մեջ». Վիկտոր Դալլաքյանը՝ Բաբայան-Օսկանյան-Քոչարյան հարաբերությունների մասին

«Բաբայան-Օսկանյան-Քոչարյան հարաբերություններին ծանոթ եմ մամուլի հրապարակումներից։ Առավել ևս, այդ պարագայում ես՝ Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը, որի գործունեությանը դուք ծանոթ եք 1995 թվականից սկսած, ի՞նչ գործ ունեմ այդ համագործակցության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը։
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Օսկանյան-Օհանյան դաշինքի հիմնական պատասխանատուն և համակարգողը Սամվել Բաբայանն է՝ Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցաբար։
Վ.Դալլաքյանը նշեց նաև, որ մի քանի անգամ հանդիպել է նաև Հովիկ Աբրահամյանի հետ, անգամ քաղաքական հարցեր են քննարկել, բայց չգաղտնազերծեց, թե կոնկրետ ինչ հարցեր։
«Քաղաքական կյանքը, մարդկային և անձնական հարաբերությունները կարծրացած չեն, ես որևէ կոմպլեքս չունեմ՝ քաղաքական որևէ գործչի կամ որևէ մարդու հետ անձնական հանդիպումներ ունենալ կամ քննարկումներ իրականացնել։ Հավատացե՛ք, Հայաստանում ես քաղաքական թշնամիներ կամ հակառակորդներ չունեմ»,- ասաց Դալլաքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում