Սիրիական բանակն սկսել է հարձակումը Պալմիրայի ուղղությամբ
Սիրիական կառավարական զորքերը Ռուսաստանի ռազմատիեզերական ավիացիայի օգնությամբ Պալմիրայի ուղղությամբ հարձակողական օպերացիա են սկսել։
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, մինչև Պալմիրա մնացել է նվազագույնը 20 կմ։
Հաղորդվում է, որ անցած շաբաթ Պալմիրայի ուղղությամբ ՌԴ ռազմատիեզերական ուժերը իրականացրել են ավելի քան 90 ռազմական թռիչք։
«Այդ ընթացքում սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումները ոչնչացրել են ահաբեկիչների ավելի քան 180 օբյեկտ, այդ թվում՝ ավելի քան 60 հենակետ, 15 զինապահեստ, 43 զրահապատ մեքենա, ինչպես նաև խոշոր տրամաչափի գնդացիրներով ջիպեր։ Ահաբեկիչների կենդանի ուժի կորուստները կազմել են ավելի քան 200 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։