
Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1063-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝ Արթուր Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի՝ այսօր կայացված որոշման մեջ։