Բաժիններ՝

Սահակաշվիլիի կուսակցության անդամները փորձել են ներխուժել Թբիլիսիի քաղաքապետարան

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մի քանի տասնյակ անդամ փակել է Թբիլիսիի քաղաքապետարանի մուտքն ու փորձել ներխուժել շինություն՝ պահանջելով քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ հանդիպում, հայտնում է RIA Novosti-ն։

Պարեկային հսկողություն իրականացնող ոստիկանները ուժեղացրել են քաղաքապետարանի պահպանությունը։ Տեղի են ունեցել բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջև։

Ակցիայի մասնակիցները բողոքում են Վերաքննիչ դատարանի դատավոր Նատա Նազգաիձեի ընտանիքին 1 մլն լարի (մոտ 300 հազար դոլար) փոխհատուցում հատկացնելու վճռի դեմ, որը քննել է ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գործը։

Ցուցարարները Նարմանիային մեղադրել են կոռուպցիայի մեջ՝ պահանջելով գումարը վերադարձնել Թբիլիսիի բյուջե և քաղաքապետի հրաժարականը։

Անցած շաբաթ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները բողոքի երթ էին անցկացրել ի պաշտպանություն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728