Մեքսիկայում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ Թրամփի
Մեքսիկայի 18 քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։ Ակցիայի կազմակերպիչներն ընդգծել են, որ իրենց բողոքը ամերիկացիների դեմ չէ, այլ հենց Թրամփի քաղաքականության՝ ուղղված իրենց երկրի դեմ, մասնավորապես նրա պլանների՝ ստիպել Մեքսիկայի կառավարությանը վճարել սահմանին կառուցվելիք պատի համար։
Ցուցարարները ընդգծել են, որ Մեքսիկան պետք է անմիջական մասնակցություն ունենա երկրի բնակիչներին վերաբերող բոլոր բանակցություններին։
Բազմաթիվ ցուցարարներ կրել են սպիտակ հագուստ ու պահել երկրի ազգային դրոշը, ինչպես նաև Թրամփին քննադատող պաստառներ։
Նրանցից մեկի վրա գրված է եղել. «Շնորհակալությո՛ւն, Թրամփ, որ միավորեցիր Մեքսիկան»։