Բեռլինում փետրվարի 12-ին կանցկացվեն Գերմանիայի նախագահի ընտրություններ
Գերմանիայի 12-րդ նախագահի ընտրությունները կկայանան կիրակի օրը Բեռլինում, հայտնում է RIA Novosti-ն:
Նախագահին կընտրի Դաշնային ժողովը, որը բաղկացած է Բունդեսթագի 630 պատգամավորից և երկրի դաշնային հողերի 630 ներկայացուցիչներից: Ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 631 ձայն
Դաաշնային ժողովում բացարձակ մեծամասնությունը պատկանում է կուսակցություններին, որոնք մտնում են կոալիցիոն դաշնային կառավարության մեջ՝ Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական» և «Քրիստոնեա-սոցիալական» միությունների դաշինքը, որը ներկայացնում է 539 մարդ, Գերնանիայի Սոցիալ-դեոկրատական կուսակցությունը ներկայացնում է 384 մարդ:
Այդկերպ, հիմքեր կան ենթադրել, որ երկրի նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որը իշխող կոալիցիայից առաջադրվել է Գերմանիայի նախագահի թեկնածում, նախագահ կընտրվի առաջին փուլում:
Ինտրիգը միայն արդյունքն է, որով Շտայնմայերը կհաղթի իր մրցակիցներին: