
«Ես շատ եմ հպարտանում իմ աղջկանով». Թրամփը՝ Իվանկայի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում իր հիացմունքն է հայտնել աղջկա՝ Իվանկայի նկատմամբ:
«Ես շատ եմ հպարտանում իր աղջիկ Իվանկայով: Արժանի է հիացմունքի, նա առաջ է ընթանում՝ գլուխը բարձր պահած, չնայած ԶԼՄ-նորի բոլոր հարձակումներին ու վատ վերաբերմունքին»,- գրել է Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ Nordstrom հանրախանութների ցանցը հրաժարվել էր երկարեցնել նախագահի դստեր հետ պայմանագիրը, որը թողարկում է հագուստ, կոշիկ և աքսեսուարներ Ivanka Trump բրենդի ներքո:
Ընկերությունում պնդում են, որ մերժումը կապված է ցածր պահանջարկի հետ:
Թրամփը Twitter-ում հայտարարել էր, թե Nordstrom ընկերությունն անարդար է վարվել Իվանկայի հետ:
https://twitter.com/realDonaldTrump/status/830552079240409089?ref_src=twsrc%5Etfw