Բաժիններ՝

Վարսակով թխվածքաբլիթներ հանրահայտ Starbucks-ից

Էներգետիկ արժեքը չափաբաժնում.

Կալորիականություն – 198 կկալ
Սպիտակուցներ – 3.3 գ
Ճարպեր – 10.6 գ
Ածխաջրեր – 22.3 գ

Բաղադրիչներ

1. Շաքարավազ – 50 գ
2. Ձու – 1 հատ
3. Փխրեցուցիչ – 2 գ
4. Ալյուր – 1 բաժակ
5. Աղացած դարչին – 5 գ
6. Վանիլին 5 գ
7. Չրեղեն – 2 ճ/գ
8. Սպիտակ շոկոլադ – 50 գ
9. Կարագ – 120 գ
10. Արագ պատրաստման վարսակի փաթիլներ – 1 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Կարագը հարել շաքարավազի հետ:
2. Ավելացնել ձուն և նորից հարել:
3. Ավելացնել աղ, փխրեցուցիչ, դարչին, վանիլին, նորից հարել:
4. Ավելացնել վարսակի փաթիլներն և լավ խառնել զանգվածը:
5. Ավելացնել մանր կտրատված շոկոլադը և չրեղենը, խառնել:
6. Ավելացնել ալյուրը, ձեռքով հունցել:
7. Խմորը բաժանել 12 մասին, գնդել և շարել տակապի վրա (իրարից հեռու):
8. Թխել 15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս