Պիցցա «Կալցոնե». 4 բաղադրիչներ, 15 րոպե ջեռոցում և ծով հաճույք
                                    Պիցցա «Կալցոնեի» բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Սառեցրած խմոր
2. Երշիկ
3. Տոմատի սոուս
4. Պանիր
5. Հալեցրած կարագ
Պատրաստման եղանակը
1. Սեղանի վրա գրտնակել շերտավոր խմորը և կտրատել եզրերը՝ ինչպես նկարում: 
2. Կենտրոնով տարածել տոմատի սոուսը, վրան լցնել քերած պանիր և շարել օղակաձև կտրատված երշիկը: 
3. Փաթաթել պիցցան՝ գործելով հակադիր շերտերը: 
4. Վրան քսել հալեցրած կարագը և ավելացնել չորացրած կանաչի: 
5. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    