
Մարիա Շարապովան wild card է ստացել մադրիդյան մրցաշարի համար

Իսպանացիները չէին կարող ձեռքից բաց թողնել կորտ վերադարձող թենիսիստուհուն:
«16-րդ Mutua Madrid Open-ից 3 ամիս առաջ կազմակերպիչները որոշեցին հրավերքներից մեկը հատկացնել Մարիա Շարապովային: Աշխարհի նախկին առաջին ռակետը և Մեծ սաղավարտի հնգակի հաղթողը մեզ մոտ կխաղա մայիսի 5-ից մինչև 14-ը»,- ասվում է մրցաշարի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ:
«Շարապովան խնդրեց մեզ հրավերքի վերաբերյալ և քննարկումից հետո մենք դա նրան տվեցինք: Մարիան վերջին 13 տարիների ուժեղագույն թենիսիստուհիներից մեկն է, մեր մրցաշարի հաղթողը:
Նա միշտ լավ է խաղացել Մադրիդում, այնպես որ ես վստահ եմ, որ նա կվերադառնա մոտիվացված և լավ ելույթների ծարավով»,- կարծում է մրցաշարի տնօրեն Մանոլո Սանտանան:
Շարապովան Մադրիդում հաղթել է 2014 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը