
Ֆիլիպ Լամն ամռանը կավարտի կարիերան և կհրաժարվի «Բավարիայի» մարզական տնօրենի պաշտոնից

Վետերանը դեռ պատրաստ չէ ադմինիստրատիվ պաշտոնի: Ինչպես գրում է Bild-ը, Ֆիլիպ Լամն ակումբի ղեկավարությանը հաղորդել է, որ ամռանը կավարտի ֆուտբոլիստի կարիերան, և միաժամանակ հրաժարվել է դառնալ ակումբի մարզական տնօրեն, սակայն նման հույս ունեին «Բավարիայի» ղեկավարները:
33-ամյա պաշտպանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 500 հանդիպում: Կարիերայի ընթացքում Լամը ստացել է 48 դեղին քարտ և հաղթել է 20 տիտղոս: Ֆիլիպն աշխարհի չեմպիոն է և Չեմպիոնների լիգայի հաղթող:
Պատրաստեց Անի Գաբուզյանը