
«Լիվերպուլում» անցկացրած առաջին 54 խաղերում Յուրգեն Կլոպն ամբողջովին կրկնել է Բրենդան Ռոջերսի վիճակագրությունը

Յուրգեն Կլոպն ԱՊԼ-ում արդեն անցկացրել է 54 խաղ: Գերմանացին հաղթել է 26 խաղ, պարտվել է 12-ը և ևս 16-ն ավարտվել է ոչ-ոքիով: Նույն արդյունքը «Լիվերպուլում» ցույց է տվել նաև Բրենդան Ռոջերսը: Միայն «Կարմիրների» մարզիչը Հյուսիսային Իռլանդիայից՝ ավելի շատ խփել է և ավելի քիչ բաց թողել:
24 տուրերից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է 5-րդ տեղը՝ հետ մնալով առաջատար «Չելսիից» 13 միավորով: Մերսիսայդցիներն ԱՊԼ-ում չեն հաղթել 5 խաղ անընդմեջ:
«Լիվերպուլը»՝ Կլոպի գլխավորությամբ, պարտվել է 2 եզրափակիչները. Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում և Եվրոպայի լիգայի եզրափակչում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը