
Բլոգերները բացահայտել են Լապշինի օդային բանտը

Ռուսալեզու բլոգերները բացահայտել են, թե ինչ ինքնաթիռ ու օդային երթուղի է օգտագործել Ադրբեջանը՝ իրենց գործընկերոջը՝ Ալեքսանդր Լապշինին, փետրվարի 7-ի ուշ երեկոյան Բաքու տեղափոխելու համար: Ինչպես հաղորդում է mil-avia բլոգը, Լապշինին տեղափոխելու համար կիրառվել է կառավարական դասի Gulfstream G450 բիզնես օդանավը: Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի «օդային բանտը» կրում է 4K-AZ888 համարանիշը: Հատկանշական է, որ օդանավն անցել է Ուկրաինայի օդային տարածքով՝ տեղափոխելով հենց այդ երկրի քաղաքացուն, այնինչ շրջանցել է ամենակարճ երթուղին՝ Ռուսաստանի օդային տարածքը:
Նույն օդանավն օգտագործել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հուղարկավորությանը մեկնելու համար: