«Նրանք մարդիկ են, ովքեր եղել են կուսակցություն ժամանակավոր ուղեկիցները՝ պայմանավորված անձնական շահով». Հերմինե Նաղդալյանը` Հովիկ Աբրահամյանի մասին

«Ես ցավ եմ զգում, որ ՀՀ նախագահի այդքան մեծ վստահությունց հետո մեր երկրում այսքան մեծ կարևոր ծրագրերի նախաշեմին, Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ունեցավ: Ես այն կարծիքին չեմ, վստահաբար, որ ՀՀԿ-ն թուլանում է կամ կորցնում է իր ազդեցությունը, երբ շարքերից հեռանում են անդամներ, ես նրանց ոչ էլ աբիժնիկ ու դավաճան եմ համարում, ինչպես սիրում են պիտակավորել:

Ես գտնում եմ, որ նրանք մարդիկ են, ովքեր եղել են կուսակցություն ժամանակավոր ուղեկիցները՝ պայմանավորված անձնական շահով, և հիմա, երբ մեր ղեկավարի և կուսակցություն ղեկավարի կողմից զարկ է տրված քաղաքական անհատական բարեփոխումներին, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցական պետք է հանդես գա գաղափարական, քաղաքական իր ողջ կարողությամբ ու նվիրվածությումբ:

Այս պարագայում կային մարդիկ, ովքեր անհանգստացան իրենց մակարդակի, հեղինակության աստիճանի, իրենց էության կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռանալու հանգամանքը:

Նա համոզվաություն հայտնեց, որ կուսակցական և գաղափարական անհավատարմության մեջ ավելի քիչ տրամաբանություն և ճշմարտություն կա, քան անգամ ամենավիրավորական և կորուստներով լի հավատարմության մեջ:

Կարդացեք նաև

Հ.Նաղդալյանի խոսքով` ավելի կարևոր է հավատարիմ կուսակցականների դերակատարությունը. «Խորապես վստահ եմ, որ կորցնելով այս ժամանակահատվաածում մեր նախկին կուսակից ընկերներին, մենք չենք թուլանում, մենք չենք կորցնում, հակառակը՝ մենք շահում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս