
«Եթե գումարի ետևից գնայի, ապա կտեղափոխվեի «Անժի». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է «Բորուսիա»-ի երկրպագուներին, ովքեր կարծում են, թե հայ կիսապաշտպանը փողի պատճառով է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչն եմ սխալ արել: Եթե խոսքը միայն փողի մասին լիներ, ապա «Բորուսիա» տեղափոխվելու փոխարեն կտեղափոխվեի «Անժի»: Բայց ինձ դա պետք չէ: Ես աճ չէի գրանցի»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է գերմանական Bild-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագը 2013 թվականին Դոնեցկի «Շախտյոր»-ից 27.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» թիմ: Իսկ ահա 2015 թվականի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարեց Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: