Բաժիններ՝

Հորմոնալ անհավասարակշռության 9 նշան, որ արհամարհում են շատ կանայք

Հորմոնալ փոփոխությունները մեծ ազդեցություն են ունենում կնոջ առողջության վրա։ Marketium.ru կայքը գրում է, որ շատ կանայք են կարծում, թե հորմոնալ փոփոխությունները սկսում են տեղի ունենալ 40-50 տարեկանից հետո։ Սակայն հորմոնալ անհավասարակշռության առաջին նշանները կարող են նկատելի դառնալ արդեն 35 տարեկանից հետո։ Դրա առաջացումը կախված է կենսակերպից և սնվելու ռեժիմից։ Առողջության վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ նաև օդի աղտոտվածությունն ու տոքսինները։ Մի արհամարհեք այս 9 նշանները, որոնք վկայում են հորմոնալ անհավասարակշռության մասին։

1. Քաշի կայուն ավելացում։ Եթե միշտ խնդիրներ ունեք ավելորդ քաշի հետ, դա վկայում է սխալ սնվելու մասին։ Ավելորդ քաշը կարող է նաև հորմոնալ խանգարման նշան լինել։ Կորտիզոլ հորմոնի մակարդակի խանգարումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի, ինչպես նաև ճարպերի կուտակման մարմնի որոշակի հատվածներում։

2. Սեռական ցանկության նվազում։ Սա հորմոնալ անհավասարակշռության նշաններից մեկն է։ Անդրոգեն հորմոնն արտադրվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց օրգանիզմում, իսկ դրա անբավարար քանակը կարող է սեռական ցանկության նվազման պատճառ դառնալ։

3. Հոգնածություն։ Սա ևս կարող է վկայել հորմոնոլ անհավասարակշռության մասին, հատկապես, եթե անձը նորմալ քնում է, բայց արթնանում է արդեն հոգնածության զգացմամբ։

4. Վատ տրամադրություն։ Գրգռվածությունը, անհանգստությունը, վատ տրամադրությունը մասամբ կարող են վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման հետևանք լինել։

5. Անքնություն և ընդհատվող քուն։ Այս երևույթները կարող են առաջանալ հորմոնալ լուրջ փոփոխությունների արդյունքում։

6. Առատ քրտնարտադրություն։ Առատ քրտնարտադրությունը, քրտնարտադրությունը գիշերվա ընթացքում կարող են առաջանալ էնդոկրին համակարգի աշխատանքում խանգարումների արդյունքում։

7. Խնդիրներ նյութափոխանակության հետ։ Հորմոններն օգնում են խթանել նյութափոխանակությունը, իսկ դրանց արտադրության խանգարումը հանգեցնում է նյութափոխանակության համակարգի խնդիրների։

8. Քաղցր ուտելու անհագ ցանկություն։ Սա կարող է առաջանալ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման արդյունքում։

9. Մազաթափություն։ Սա կարող է առաջանալ տեստոստերոնի մակարդակի փոփոխության արդյունքում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս