Բաժիններ՝

«Մենամարտը հայրենիքում ճնշում կգործադրի Ջոշուայի վրա». Վլադիմիր Կլիչկո

Գերծանր քաշային կարգում նախկին աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն պատմել է, որ իրեն դուր է գալիս մենամարտերն անցկացնել օտար տարածքում:

«Ես ուրախ եմ, որ մարտը չի լինի իմ տանը: Մարզադաշտում հանդիսականների մեծ մասը երկրպագելու են Էյ-Ջեին:

Բայց ինձ դուր է գալիս հանդես գալ ոչ իմ տանը: Մենամարտն իր հայրենիքում ճնշում կգործադրի նրա վրա, և դա ինձ համար շատ ձեռնտու է»,- ասել է Կլիչկոն:
Կլիչկո-Ջոշուա մենամարտը տեղի կունենա Լոնդոնում, ապիլի 29-ին: Կխաղարկվեն գերծանր քաշային կարգում IBF և WBA (Super) տիտղոսները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728