Բաժիններ՝

Փաստեր տոմատի հյութի օգտակար հատկությունների մասին, որոնք դուք չգիտեք

Setmar.ru կայքը գրում է, որ տոմատի հյութն օգտակար հատկություններ ունի։

1. Ցածր կալորիականություն ունի։ Տոմատի հյութը համապատասխանում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլագրամներից։ 100 գրամ հյութը պարունակում է 22 կիլոկալորիա։

2. Հարուստ է վիտամիններով։ Թարմ լոլիկից պատրաստված հյութը հարուստ է A, C վիտամիններով։ Պարբերաբար օգտագործելով այն՝ կարող եք նվազեցնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների առաջացումը և ամրացնել իմունային համակարգը։

3. Նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Անհավասարակշռված սննդակարգի պատճառով արյան մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը։ Տոմատի հյութը հարուստ է նյութերով, որոնք օրգանիզմին օգնում են իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը։

4. Օրգանիզմին օգնում է դուրս հանել տոքսինները։ Տարիների ընթացքում մարդու օրգանիզմում հավաքվում են բազմաթիվ տոքսիններ, իսկ տոմատի հյութը պարունակում է միացություններ, որոնք լավացնում են լյարդի և երիկամների աշխատանքը։

5. Խթանում է աղիների աշխատանքը։ Ժամանակակից աշխարհում նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրները բավական տարածված են։ Այս դեպքում ձեզ օգնության է հասնում տոմատի հյութը։ Դրա պարբերական օգտագործումը նպաստում է նյութափոխանակության լավացմանը, օգնում է խուսափել փորկապությունից։

6. Նպաստում է ավելորդ քաշից ազատմանը։ Տոմատի հյութը պարբերական օգտագործումն օրգանիզմին օգնում է բավարար քանակով ջուր ստանալ։ Բացի այդ, այն նյութեր է պարունակում, որոնք նպաստում են արագ հագեցմանը։ Օրգանիզմն ապահովելով բազմաթիվ նյութերով՝ տոմատի հյութը նպաստում է նյութափոխանակությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս