Բաժիններ՝

Ո՞վ է նորանշանակ փոխնախարարը

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հայկ Հմայակի Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում որպես ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ է եղել։

Ծնվել է 1978թ, ապրիլի 9, ք. Երևան

Կրթություն

1994 – 1998թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկա դեպարտամենտի էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա բաժինը (բակալավր)

1998 – 2000թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրոնիկայի դեպարտամենտի մագիստրատուրան

2000 – 2003թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրոնիկայի դեպարտամենտի ասպիրանտուրան, ստացել տ.գ.թ.)

2009 – 2011թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում էներգետիկայի ճյուղի մագիստրատուրան Աշխատանքային գործունեություն

10.08.1998թ – 27.02.2002թ աշխատել է «Հայթունել» բաց բաժնետիրական ընկերությունում որպես ճարտարագետ-մեխանիկ

01.03.2002թ – 02.12.2002թ աշխատել է ՀՀ էներգետիկայի նախարարությունում որպես զարգացման վարչության գլխավոր մասնագետ

02.12.2002թ – 26.05.2006թ աշխատել է ՀՀ էներգետիկայի նախարարությունում որպես վարկային, դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ

26.05.2006թ – 13.02.2009թ աշխատել է ՀՀ էներգետիկայի նախարարությունում որպես ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ

13.02.2009թ-ից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում որպես ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ

Ամուսնացած է, ունի երեք զավակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս