
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայողի ընտանիքի անդամներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում փետրվարի 6-ին՝ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Գոռ Համազասպի Գարեգինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: