Բաժիններ՝

Սիրիական զորքերը սկսել են հարձակումը Պալմիրայի ուղղությամբ

Սիրիայում կառավարական զորքերի հարձակում է ընթանում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ուժերի ուղղությամբ, հայտնում է Masdar News լրատվական պորտալը։

Անցած շաբաթ ահաբեկիչներից ազատագրվել էր ռազմավարական Ջիհար խաչմերուկը, որը գտնվում է Պալմիրայից 40 կմ արևմուտք, ինչպես նաև Հայան գազային հանքավայրի մի մասը։

Ներկայումս շարունակվում են մարտերը ահաբեկիչների և կառավարական զորքերի միջև։
Մասնավորապես, ըստ սիրիական լրատվական SANA գործակալության տեղեկությունների, ռազմական ավիացիան ռմբակոծել է գրոհայինների թաքստոցը Հայան հանքավայրից արևելք։

Մասնագետները կարծում են, որ խոսքը ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ լայնածավալ հարձակման մասին է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728