Բաժիններ՝

Մոգերինին կարևորում է ԵՄ-ի համար «Հարավային գազային միջանցք» նախագիծը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։

Մոգերինին նշել է, որ Ալիևի այցը Բրյուսել կարևոր է համագործակցության ամրապնդման ու կապերի ընդլայնման համար։

Նշվում է, որ Մոգերինին կարևորել է Եվրամիության համար «Հարավային գազային միջանցք» նախագիծը՝ ասելով, որ տվյալ նախագիծը կարևոր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ու գազամատակարարման դիվերսիֆիկացիայի համար և առաջիկայում նույնպես սատարելու է տվյալ նախագծի իրականացմանը։

Ալիևը այցով գտնվում է Բելգիայում։ Հայտնի է, որ այսօր նա հանդիպումներ կունենա Եվրամիության ղեկավարության հետ, հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը։
Մոգերինիի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը կհանդիպի Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ, հանդիպման արդյունքներով կողմերը մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան։

Այնուհետ նախատեսված է Ալիևի հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս