![](/banners/BeFunky-design.jpg)
«ԵՄ-ն խոստանում է որքան հնարավոր է արագ չեղարկել Ուկրաինայի և Վրաստանի վիզաները». Մոգերինի
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Federika-Mogerini-EPA-Valda-Kalnina.jpg)
Մինչ Բրյուսելում ԵՄ 28 անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ այսօր չի քննարկվի Վրաստանի և Ուկրաինայի համար վիզաների չեղարկման հարցը, սակայն հույս է հայտնել, որ վիզաները մոտ ժամանակներս կչեղարկվեն։
«Հուսով եմ՝ մենք որքան հնարավոր է արագ կավարտենք դրա վրա աշխատանքը ոչ միայն Վրաստանի, այլև Ուկրաինայի համար»,- նրա խոսքերը մեջբերել է RIA Novosti-ն։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա դրա նկատմամբ իր վերաբերմունքը հայտնել էր Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։
Նրա խոսքով՝ վիզաների ամբողջական չեղարկում հնարավոր է 2 շաբաթվա ընթացքում։