Բաժիններ՝

«Ալիևի այցը կարևոր նշանակություն ունի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի ստորագրման հարցում». Մարոշ Շեֆչովիչ

Ինչպես տեղեկացրել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ:

Այս մասին հայտնում էր APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։

Հանդիպմանը ասվել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև իրականացվում է բեղմնավոր համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, անվտանգության, շրջակա միջավայրի, տրանսպորտի և այլն։

Նշվել է, որ Ալիևի այցը կնպաստի կապերի հետագա ընդլայնմանը։
Մարոշ Շեֆչովիչը նշել է, որ Ալիևի այցը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի՝ ստորագրելու և կյանքի կոչելու հարցում։

Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և ԵՄ կառույցների հետ համագործակցության վերաբերյալ, նշվել է, որ անցկացվում է «Հարավային գազային միջանցք» նախագծի հետ կապված աշխատանք։

Ալիևը նշել է, որ վերականգնող էներգիայի արտադրության ոլորտում նպատակահարմար կլիներ համագործակցել ԵՄ-ի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս