Ռուբիկ Հակոբյանն առաջիկա ընտրություններին մասնակցող ուժերին առաջարկում է մեմորանդում ստորագրել

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով Սահամանադրական դատարան դիմելու իրենց նախաձեռնության մասին,  ասաց, որ իրենք վիճարկում են ապրիլի 2-ի օրվա  և հրամանագրի սահմանադրականությունը։

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ նշեց, որ չի գտնում, որ ապրիլի 2-ը սգո օր է. «Ես դիտում եմ, որ դա մեր մահ իմացյալը խորհրդանշող հերոսների  հարգանքի հիշատակի օրն է։ Այստեղ տեսնում եմ երկկողմ ցանկություն, որ փոխեն այդ օրը։ Մենք բոլորս գիտենք, որ մեր պետության դժբախտության պատճառն ընտրությունների կեղծելն է եղել, կարծում եմ՝ այն, ինչ կարող ենք մենք անել, դա այն է, որ մենք որպես խորհրդանշող օր՝ ապացուցենք, որ, եթե կա մահ իմացյալ, կա նաև գիտակցված, իմացյալ  քվե։

Պետք է առաջարկեմ՝ որպես մեխանիզմ, որ բոլոր ընտրություններին մասնակցողները միասին ստորագրեն մեմորանդում, որը կլինի նաև օրվա խորհրդանիշը, որ մենք  գտնում ենք, որ պետությունը պետք է դուրս գա այս ընտրությունները կեղծելու շրջագծից, ու պետք է գնանք արդար ընտրությունների։ Վաղը ես այդ նախագիծը կներկայացնեմ, մի քիչ ձևական է այդ օրը փոխելը, որովհետև կարևոր չէ, եթե ընտրությունները պետք է կեղծվեն՝  կկեղծվեն ապրիլի 2-ի՞ն, թե՞ 22-ին»։

Տեսանյութեր

Լրահոս