Բաժիններ՝

Կամերունը հաղթեց Աֆրիկայի գավաթը

Եզրափակչում Կամերունի հավաքականը կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ 2:1 հաշվով:

Մոհամեդ Էլ-Նենին խաղի 22-րդ րոպեին առաջ մղեց Եգիպտոսին, բայց 2-րդ խաղակեսում կամերունցիները տիրեցին նախաձեռնությանը և շնորհիվ Նիկոլյա Նկուլուի (59) և Վենսան Աբուբակարի (88) խփած գնդակների՝ պոկեցին չեմպիոնությունը:

Կամերունը պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ աֆրիկյան ազգերի գավաթի հաղթող: Կամերունը վերջին անգամ գավաթը նվաճել էր 2002 թվականին:

Կամերունի հավաքականը դարձավ 2017թ. Կոնֆեդերացիայի գավաթի վերջին մասնակիցը, որը տեղի կունենա Ռուսաստանի 4 քաղաքներում հունիսի 17-ից մինչև հուլիսի 2-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս