
Հենրիխ Մխիթարյանն այսօր կմասնակցի «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի կունենա «Լեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Մանկունյանցիների արտագնա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կարմիր սատանաների» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես հաղորդում է թիմի պաշտոնական կայքը, հայտնվել է մեկնարկային կազմում:
https://twitter.com/ManUtd/status/828256879616864262